Գլխավոր Մամուլ Վերջնարդյունքում ԱԺ-ն ու ԱԳՆ-ն մեղավոր են «նշանակել» դեսպաններին. «Փաստ»

Վերջնարդյունքում ԱԺ-ն ու ԱԳՆ-ն մեղավոր են «նշանակել» դեսպաններին. «Փաստ»

50

«Փաստ» թերթը գրում է. «Թշնամու սանձարձակություններին ու սադրանքներին զինված ուժերի լիարժեք ու անվերապահ պատասխանին, այսինքն՝ զինվորականների անթերի գործողություններին զուգահեռ չափազանց կարևոր է «փողկապավորների» աշխատանքը: Խոսքը դիվանագիտական աշխատանքի, միջազգային գործընկերների հետ հետևողական ու ամենօրյա աշխատանքի մասին է:

Այս օրերին մի շարք փորձագետներ, սակայն, շեշտում են, թե հատկապես խորհրդարանական դիվանագիտության առումով իրականում խնդիրներ կան մասնավորաբար այլ երկրների ու միջազգային կառույցների գործընկերներին պատշաճ կերպով ճշմարտությունը ներկայացնելու և իրականությունը արտացոլող, այսինքն՝ հայանպաստ լուրջ հայտարարություններ ապահովելու առումով:

Փորձագետները նաև շեշտում են, որ խորհրդարանականներին ընդամենը հաջողվել է «բերել», ասենք, Գվատեմալայի փոխնախագահի կամ որևէ լոկալ տարածքի մեկ-երկու պատգամավորի գնահատական: Բայց քանի որ այստեղ պատասխանատուները սեփական քաղաքական թիմի ներկայացուցիչներն են, ըստ տեղեկությունների, ամբողջ մեղքը գցել են ԱԳՆ-ի վրա, իսկ վերջինս էլ՝ դեսպանների:

Այսինքն, վերջնարդյունքում ԱԺ-ն ու ԱԳՆ-ն մեղավոր են «նշանակել» դեսպաններին:

Ի դեպ, մեր աղբյուրները փոխանցում են, որ որոշ իշխանավորների հատկապես նյարդայնացրել է այն փաստը, որ ամենախոշոր ու ազդեցիկ եվրոպական ընտանիքների կողմից ստացված գնահատականները բերվել են արտախորհրդարանական ընդդիմության ջանքերով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում