Գլխավոր Նորություններ Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը

Պեսկովը հերքել է Պուտինի և Թրամփի հնարավոր հանդիպման մասին տեղեկությունը

89

Ռուսաստանի Դաշնության և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման մասին որևէ պայմանավորվածություն չկա, նախապատրաստական որևէ աշխատանք դեռևս չի իրականացվում: Այդ մասին РИА Новости-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա հավելել է, որ ԱՄՆ-ի կողմից հանդիպման նախաձեռնություն չի եղել:

Ավելի վաղ, Reuters-ը հայտնել էր, որ Ճապոնիայում կայացած G-20 գագաթաժողովի շրջանակում Դոնալդ Թրամփը մտադիր է հանդիպել Չինաստանի նախագահ Սի Ծինփինի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

Ավելի ուշ, ԱՄՆ նախագահը հաստատել էր տեղեկությունը: