Գլխավոր Տեսանյութեր Այս կռիվն ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին. խայտառակ եղան, համապատասխան պատիժն էլ ստացան....

Այս կռիվն ադրբեջանցիք սարքեցին իրենց գլխին. խայտառակ եղան, համապատասխան պատիժն էլ ստացան. գեներալ-մայոր Բալայան (Տեսանյութ)

309

Մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի պետ Դանիել Բալայանը վստահեցնում է՝ Հայաստանն ու Արցախը բոլոր ուղղություններով ապահովված են անօդաչու թռչող սարքերով։

«Բոլոր ուղղոսւթյորններով մենք ապահովում ենք, ունենք համապատասխան տեխնիկա, հաշվարկներ, արդեն հինգերորդ տարին է, որ համապատասխան հաշվարկները կան. և՛ տեխնիկան է համալրվում, և՛ մասնագետները», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Բալայանը։

Գեներալ Բալայանը հպարտությամբ փոխանցեց լրագրողներին, որ Տավուշում ԱԹՍ-ներից մեկի խոցումը համալսարանի անցյալ տարվա շրջանավարտներից մեկի շնորհիվ էր։