Գլխավոր Շոուբիզնես Մի քանի խոսք անհավատարմության մասին

Մի քանի խոսք անհավատարմության մասին

169

Հարաբերությունների որոշակի փուլում շատ ամուսիններ սկսում են ընտանիքից դուրս վառ հույզեր փնտրել: Եթե զուգընկերների համար թանկ են զգացմունքները, նրանք հմտորեն թաքցնում են անհավատարմությունը: Ներկայացնում ենք այն խորհուրդների ցանկը, որոնք կօգնեն ավելորդ նյարդայնությունից զերծ պահել երկրորդ կեսին: 

Վերահսկեք սոցցանցերում հաշիվները

Facebook-ի հանդեպ սերը մեզ շատ խոցելի է դարձնում երկրորդ կեսի առաջ: Այդ պատճառով զգոն կերպով հետեւեք սոցցանցերում ձեր եւ ուրիշների մեկնաբանություններին, լայքերին եւ գրառումներին:  Ջանասիրաբար ջնջեք ձեզ վարկաբեկող նամակագրությունը այն ավարտելուց անմիջապես հետո: Իդեալականն այն է, որ սիրուհու կամ սիրեկանի հետ ընդհանրապես ընկերներ չլինեք կամ էլ «արգելված» շփման համար առանձին հաշիվ ստեղծեք:  

Ոչ մի օծանելիք եւ դիմահարդարում

Ժամադրությունից առաջ ջանացեք օծանելիք չօգտագործել, ինչպես նաեւ շուրթերին  շրթներկ կամ փայլ չքսել: Ձեր սիրելիին (սիրած կնոջը) խնդրեք նույնն անել: Մարդիկ հաճախ բացահայտվում են շապիկի օձիքին այդ տխրահռչակ կարմիր հետքի կամ վրայից եկող օծանելիքի անսովոր հոտի պատճառով:  

Մի հրաժարվեք ամուսնու հետ սեքսից

Դավաճաններն իրենց մատնում են նրանով, որ սկսում են զուգընկերոջ հետ ավելի հազվադեպ սեքսով զբաղվել կամ էլ ընդհանրապես հրաժարվում են դրանից: Իհարկե, եթե դուք սիրավեպ եք սկսել արեւահարված մկանուտ մաչոյի հետ, ճաղատացող եւ գիրացող ամուսնու հետ ինտիմ շփումը հազիվ թե ոգեւորի: Բայց ինչպես արդեն նշել ենք, անհրաժեշտ է խնայել զուգընկերոջ զգացմունքները, այդ պատճառով անկողնում նրան նույնքան ուշադրություն հատկացրեք, որքան նախկինում: Իսկ էրոտիկ բուռն երեւակայությունը կօգնի աշխուժացնել այդ պրոցեդուրան:

Մի փոխեք ձեր սովորույթները

Անհավատարիմ ամուսիններին հաճախ բացահայտում են նրանով, որ վերջիններս կտրուկ փոխում են պահելաձեւը եւ սովորույթները: Օրինակ` կինն անսպասելիորեն սկսում է ֆիթնեսով հետաքրքրվել, չնայած նախկինում սպորտի հանդեպ նման ձգտում չէր դրսեւորել: Կամ էլ ամուսինը հանկարծ գաղտնաբառեր է դնում իր բոլոր սարքերի վրա, երբ հեռախոսը զանգում է, գնում է ուրիշ սենյակից խոսելու: 

Ամուսնուն նախապես զգուշացրեք ձեր բացակայության մասին 

Երբեք հանպատրաստից մի գնացեք ժամադրության` խախտելով ընտանեկան պլաններն ու տրված խոստումները: Ընդհակառակը` ջանացեք նախապես (օրինակ` մի շաբաթ առաջ) երկրորդ կեսին զգուշացնել այն մասին, որ ուրբաթ դուք կարեւոր հանդիպում կամ գործուղում ունեք: 

Առավելագույնս ճշմարտանման ստեք

Ջանացեք ամուսնուն հաղորդել իրականությանը առավելագույնս մոտ տեղեկություններ: Օրինակ` սիրելի մարդու հետ գնում եք Մեծ թատրոն, ուրեմն ասացեք, որ ընկերուհու հետ եք գնում այնտեղ: Բայց մանրամասների կարիք չկա. սովորաբար մարդիկ արագ մոռանում են մանրուքներն ու բազմաթիվ անհարմար իրավիճակների մեջ են ընկնում: Իսկ ստելիս առավելագույնս բնական տեսք ունենալու համար ավելի լավ է նախ ինքներդ ձեզ համոզեք, թե դա ճիշտ է: 

Երբեք մի խոստովանեք դավաճանությունը

Եվ վերջապես հիշեք. ինչպիսին էլ լինեն հանգամանքները, մինչեւ վերջ դիմացեք եւ ոչինչ մի խոստովանեք: Չէ որ ցանկացած արտահոսքի` օծանելիքի հոտի, չարաճճի SMS-ի  դեռ հնարավոր է ինչ-որ ռացիոնալ բացատրություն տալ: Իսկ անկեղծ խոստովանությունն անուղղելի վիրավորանք կհասցնի զուգընկերոջը եւ ի վերջո կկործանի ամուսնությունը: 

Աղբյուր՝ Style.news.am