Գլխավոր Նորություններ Սորոսի գրասենյակը 600,000 ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին

Սորոսի գրասենյակը 600,000 ԱՄՆ դոլար է տրամադրել Հայաստանին

774

Lurer.com-ը գրում է․ Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսի (ԿՈՎԻԴ-19) դեմ պայքարի շրջանակում Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը (Հանրության լայն շրջանակներում հայտնի է որպես Սորոսի գրասենյակ) մինչ օրս հատկացրել է ավելի քան 600,000 ԱՄՆ դոլար:

ԿՈՎԻԴ-19-ի դեմ պայքարի շրջանակում Հիմնադրամի ուշադրությունը կենտրոնացած է միայնակ տարեցների, հաշմանդամություն, քրոնիկ հիվանդություն, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող, ՄԻԱՎ-ով ապրող անձանց, ընտանեկան բռնության ենթարկվածների, փախստականների, ազգային փոքրամասնությունների, սոցիալապես խոցելի ընտանիքների իրավունքների պաշտպանության վրա:

Հիմնադրամի աջակցությամբ բարձրաձայնվել են խոցելի խմբերի իրավունքների պաշտպանության խնդիրները, ինչպես նաև նրանց տրամադրվել է ուղղակի սոցիալական աջակցություն՝ հաղթահարելու համաճարակի և ինքնամեկուսացման հետևանքով առաջացած դժվարությունները: