Գլխավոր Նորություններ Բաքուն վերջնագիր է ներկայացրել Մինսկի խմբին

Բաքուն վերջնագիր է ներկայացրել Մինսկի խմբին

124

Բաքուն, ի դեմս Ադրբեջանի նախագահի օգնական-նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի վարիչ Հիքմեթ Հաջիևի, հերթական վերջնագիրն է ներկայացրել ԵԱՀԿ ՄԽ-ին։ «ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ պետք է հայտարարվի, որ ադրբեջանական կողմը չի պատրաստվում մասնակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ իմիտացիոն բնույթի բանակցություններին»,- հայտարարել է Հաջիեւը մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ – ները: Հաջիևը նշել է, որ Մինսկի խմբի համանախագահների մանդատի համաձայն, որպես հիմք պետք է վերցվեն Հելսինկյան եզրափակիչ ակտն ու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը: «Պետք է վերջ դնել Հայաստանի փորձերին ՝ ձախողել բանակցությունները ստի և տարբեր պատրվակների միջոցով։ Մինսկի գործընթացին մասնակցում է 11 պետություն։ Անհրաժեշտություն է ծագել Մինսկի խմբի ընդլայնված կազմով նիստ անցկացնելու մեջ»: Հիշեցնենք, որ Մինսկի խմբի ընդլայնված կազմի անդամ է նաև Թուրքիան: