Գլխավոր Նորություններ Հայազգի հայտնի գործարարի են սպանել. freenews

Հայազգի հայտնի գործարարի են սպանել. freenews

1215

Այսօր ԱՄՆ-ում՝ Լոս Անջելոսի իր տանը, սպանվել է վերջին տարիներին ԱՄՆ-ում բնակություն հաստատած գործարար, Երևանում գտնվող «Մարկո պոլո» սրճարանի նախկին սեփականատեր Արմեն Սահակյանը, իսկ վերջինիս կինը ծանր վիրավորվել է: Այս մասին գրում է freenews.am-ը:

«Արմեն Սահակյանը նաև Նոյյան Տապան գրախանութի սեփականատերն էր: Գործարարին սպանել են երկու մեքսիկացի վարձկաններ: Սահակյանին հաջողվել է կրակել և սպանել նրանցից մեկին, մինչդեռ, դժբախտաբար, մյուս մեքսիկացուն հաջողվել է կրակել և սպանել գործարարին, ինչպես նաև ծանր վիրավորել վերջինիս կնոջը, այնուհետև լքել դեպքի վայրը: Այս պահին Սահակյանի կինը գտնվում է հիվանդանոցում, բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը: Հայ համայնքում լուրեր են շրջանառվում, որ Արմեն Սահակյանին սպանել են տեղի հայերից ոմանց պատվերով: Նշենք, որ գործարարն ուներ 3 անչափահաս երեխաներ»,-գրում է լրատվամիջոցը: