Գլխավոր Նորություններ Նոր մահացու հիվանդություն է տարածվում անվերահսկելի կերպով․ ԱՀԿ

Նոր մահացու հիվանդություն է տարածվում անվերահսկելի կերպով․ ԱՀԿ

2560

Աֆրիկայում անվերահսկելիորեն տարածվում է էբոլա տենդի պատճառով առաջացած մահացու հիվանդությունը։ Այս մասին ահազանգում է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում կրկին ավելացել են վարակման տեմպերը։ Reuters-ի փոխանցման համաձայն, վիրուսակիրների թիվը այդ երկրում հասել է 60-ի։ ԱՀԿ-ում կարծում են, որ հատկապես վտանգավոր են հիվանդության տարածման եւ բռնկումների տեսակետից հուղարկավորությունները։