Գլխավոր Նորություններ Տոնոյանը հնչեցրեց հայկական կողմի նոր բանաձևը. «Հայաստանը պետք է ջախջախի հակառակորդին»

Տոնոյանը հնչեցրեց հայկական կողմի նոր բանաձևը. «Հայաստանը պետք է ջախջախի հակառակորդին»

928

«Առաջին լրատվական»-ը գրում է․

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի վերջին հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման բանաձևերի և հատկապես կոնֆլիկտի ռազմական ասպեկտի մասին, անշուշտ, շատ հատկանշական է ու մեծ արձագանք ստացավ թե՛ սփյուռքահայության շրջանում, թե՛ Հայաստանում ու Արցախում և թե՛ հիմնախնդրի կարգավորման գործընթացին ներգրավված շահագրգիռ մյուս երկրներում, մասնավորապես՝ Ադրբեջանում։ Իսկ Վիեննայում մարտի 29-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կազմակերպված առաջին պաշտոնական հանդիպման խորապատկերին Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքերն էլ ավելի ուշագրավ երանգներ է ստանում։

Նոր բանաձև՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»

Նախորդ ուրբաթ՝ մարտի 29-ին, այսինքն՝ նույն օրը, երբ Փաշինյանն ու Ալիևը բանակցում էին Վիեննայի ամենաշքեղ հյուրանոցներից մեկում կազմակերպված գագաթնաժողովի շրջանակներում, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպումներ էր անցկացնում Ատլանտյան օվկիանոսի մյուս ափին՝ Նյու Յորք քաղաքում։

Առավոտյան նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի խաղաղապահության համաժողովին՝ հանդես գալով ելույթով, իսկ երեկոյան Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցու սրահում հանդիպել է հայ համայնքի հետ՝ ի թիվս այլ հարցերի խոսելով նաև Արցախյան հիմնահարցի և հակամարտության կարգավորման պրոցեսի մասին։ Տոնոյանը մասնավորապես անդրադարձել է հիմնախնդրի կարգավորման՝ տարբեր ժամանակներում տարբեր շրջանակների կողմից հնչեցված «տարածքներ՝ խաղաղության դիմաց» բանաձևին՝ ասելով, որ ինքը վերաձևակերպել է այդ բանաձևը։

«Ես, որպես պաշտպանության նախարար, ասում եմ, որ այդ ձևաչափը՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», ես այսօր վերաձևակերպել եմ. մենք հակառակն ենք անում` նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց»,- հայտարարել է Տոնոյանը՝ շեշտելով, որ հայկական կողմը ոչինչ չի զիջելու, թեև հնարավոր են կոմպրոմիսներ՝ փոխզիջումներ։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։