Գլխավոր Նորություններ Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը. Սերժ Թանկյանի կոչը

Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը. Սերժ Թանկյանի կոչը

59

«Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը․ այցելի՛ր DEFENDARMENIA.COM՝ միջնորդագիրը ստորագրելու համար»։ SOAD հանրահայտ խմբի մենակատար Սերժ Թանկյանը Instagram-ի իր էջում այսպիսի կոչով է հանդես եկել։

Նա նշել է, որ 1992 թվականից ի վեր ամերիկացի հարկատուների գումարներից ավելի քան 1․5 մլրդ դոլար է ծախսվել ավտոկրատ կառավարությանը ֆինանսավորելու համար։ Բացի այդ, ԱՄՆ ՊՆ-ը 2018 և 2019 թվականներին Ադրբեջանին 101 միլիոն դոլարի ռազմական օգնոթյուն է տրամադրել, որը յուրացվել է և օգտագործվել ոչ նպատակային՝ տարածաշրջանային պատերազմեր հրահրելու, այդ թվում Հայաստան ներխուժելու փորձերի վրա։

Կոչ է արվում դադարեցնել Պաշտպանության նախարարության և Միջազգային զարգացման գործակալության կողմից Ադրբեջանին ֆինանսավորելը։

Թույլ մի՛ տուր Ադրբեջանին գողանալ քո գումարը. Սերժի կոչը