Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսից մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչի» մանկաբույժը` 59 տարեկան

Կորոնավիրուսից մահացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչի» մանկաբույժը` 59 տարեկան

10

ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացրել է, որ կորոնավիրուսից մահացածների մեջ բուժաշխատող կա: 

«‼️Ցավով պետք է հայտնեմ, որ մահվան դեպքերից մեկն արձանագրվել է բուժաշխատողի մոտ: 59-ամյա Սիրանուշ Հարությունյանն աշխատել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի պոլիկլինիկայում` որպես մանկաբույժ, սակայն այս օրերին ներգրավված չի եղել կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի աշխատանքներում և չի վարակվել աշխատանքի վայրում: Առողջապահության նախարարությունը ցավակցում է բժշկուհու ընտանիքի անդամներին»: