Գլխավոր Նորություններ Գեղարքունիքում BMW-ի վթարից հետո վարորդի դին գտել են մեքենայից մոտ 60 մ....

Գեղարքունիքում BMW-ի վթարից հետո վարորդի դին գտել են մեքենայից մոտ 60 մ. հեռու

8

Այսօր՝ հուլիսի 22-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 07։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 79 կմ հատվածում՝ ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս, ձորակում, գլխիվայր շրջված BMW մակնիշի ավտոմեքենա կա։

Գագիկ Շամշյանի տեղեկություններով, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարները  Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը:

Փրկարարներն ու ոստիկանները գլխիվայր շրջված BMW-ից մոտ 60 մետր հեռավորության վրա հայտնաբերել են մոտ 30 տարեկան տղամարդու դի, ինչից հետո վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ մահացածը Նորատուս գյուղի բնակիչ Նարեկ Հովհաննիսյանն էր։