Գլխավոր Նորություններ Ահազանգ. Երևանում շների ոհմակը ջարդուխուրդ են արել բակում կայանած մեքենան

Ահազանգ. Երևանում շների ոհմակը ջարդուխուրդ են արել բակում կայանած մեքենան

820

Ֆեյսբուք սոցիալական ցանցի օգտատերերից մեկը հրապարակել է տեսանյութ, թե ինչպես է շների ոհմակը վնասել բակում կայանած մեքենան։ Օգտատերը հրապարակել է նաև հարձակման ենթարկված ու վնասված  մեքենայի լուսանկարը։

Կից նա գրել է.

«էսօր առավոտվա ժամը 6-ի կողմերը գազազած շների ոհմակը հարձակվել ա մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, ուղիղ իմաստով կերել են!!

Հիմա խնդրում եմ ինձ ասեք, հարգելի Երևանի քաղաքապետարան, ո՞վ ա էս ամեն ինչի համար պատասխանատվություն կրում, ես որպես ՀՀ քաղաքացի ինչի՞ պետք է ձեր կամ ձեր ՀՈԱԿ-ի անգործության պատճառով նյութական վնասներ կրեմ:

Ու մի պահ պատկերացնենք մարդու առկայությունը էդ իրավիճակում, չէ դուք լա՞վ եք»։

էսօր առավոտվա ժամը 6-ի կողմերը գազազած շների ոհմակը հարձակվել ա մեքենայի վրա ու ջարդուխուրդ արել, ուղիղ իմաստով կերել…

Опубликовано Ḡohar AghajanyĀn Среда, 22 июля 2020 г.