Գլխավոր Նորություններ Ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ. Փաշինյանը...

Ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ. Փաշինյանը վերցրել է իշխանությունն ու զոմբիացնում է մարդկանց. Տիգրան Քեոսայան

3289

Մոսկվայում բնակվող հայ կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանը Telegram-ի իր ալիքում անդրադարձել է իր կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի օրերս արած գրառմանը, որում նա քննադատում էր ՀՀ իշխանություններին։

«Անշուշտ, ես ստորագրում եմ իմ սիրելի կնոջ՝ Մարգարիտա Սիմոնյանի յուրաքանչյուր բառի տակ՝ ներկայիս հայաստանյան իշխանություններին ուղղված նրա ուղերձում։ Գուցե միայն «թքած ունենալ» արտահայտությունը կփոխեի քիչ կոպիտ՝ «ձեռքերը լվանալ» արդահայտությամբ, որից սակայն ոչ մի կերպ չի փոխում ասվածի իմաստը։

Մարգարիտայի ուղերձի հրապարակումից հետո ամեն օր ինձ գրում են սոցցանցերում։ Ոմանք տաղանդի տարբեր մակարդակների դրսևորմամբ հայհոյում են ինձ, պահանջում են ծեծել կնոջը, շտապ փոխել նրա ազգանունը, նույնիսկ կազմակերպել են ստորագրահավաք այս անհեթեթության համար ինչ-որ կայքում:

Որովհետև այս ամենը խոսում է միայն մի բանի մասին. ծիածանագույն-երիտասարդական սորոսական՝ Փաշինյանի գլխավորությամբ, ինչ-որ բան արդեն հաջողվել է անել իմ հինավուրց ժողովրդի մի մասի հետ։ Հայ տղամարդիկ իմ պատանեկության տարիներին և ավելի ուշ չէին կարողանում նման տոնով խոսել կնոջ հետ։ Մի ամբողջ Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր չէր կարող այդ աստիճան անտաղանդ բառեր դասավորել այն արտահայտությունների մեջ, որոնցում այնքան բացահայտ միաձուլվում էին վախկոտությունը, դավաճանությունը և կոպտությունը։ Քանի որ հայ հասուն տղամարդը չէր կարող ավելի վաղ ֆինանսավորում ստանալ մի երկրից, որի դեմ այսպես կատաղի ելույթներ է ունենում:

Այդ մանրախնդիր նողկանքը հեշտությամբ փոխհատուցվում էր Մարգարիտայի դիրքորոշումը պաշտպանող և ամեն բառի տակ ստորագրել պատրաստ մարդկանց զանգերով և նամակներով:Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ես այս գրառումն անում եմ Մարգարիտային պաշտպանելու համար, շտապեմ տեղեկացնել, որ կինը, որը կարողացել է այդպես կոշտ և պատկերավոր ձևակերպել իրականությունը հայ-ռուսական ներկա հարաբերությունների և փաշինյանական իշխանության տոտալ ստի մասին, պաշտպանության կարիք չունի:

Իր գրառմամբ հայ հասարակությանը բորբոքելով՝ Մարգարիտան արդեն շատ ու շատ բան է արել Հայաստանի ապագայի համար: Հենց ապագայի համար, որն այսօրվա ռազմական իրողության պայմաններում կարող է չգալ: Հիմարներին արդեն չես փրկի, խելացիներն էլ շատ ճիշտ են հասկացել. Փաշինյանի գիծը՝ ուղղված հայ ազգի՝ որպես մեկ միասնական արյունատար համակարգի ոչնչացմանը, ազգային ինքնության և աշխարհում միակ իրական դաշնակցի կորուստը հանգեցրել են հանրապետության գոյության իրական սպառնալիքին։ Եվ այստեղ արդեն բարեկամության մասին կեղծ խոսքեր պետք չեն, այստեղ քայլեր են հարկավոր:

Փաշինյանը պատրաստ չէ Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության: Դրա համար չէ, որ նա վերցրել է իշխանությունն ու զոմբիացնում է մարդկանց:

Հույս կա միայն Հայոց ուժեղ բանակի հետ կապված, որը հասարակության շրջանում արժանի հեղինակություն է վայելում: Բայց չեմ կարծում, որ երկու ճակատով պատերազմը, որից մեկը՝ հայ-թուրքական, մեծ լավատեսություն է ներշնչում բանական մարդկանց։

Խոսքն արդեն մանր վիրավորվածությունների և մեծ հավակնությունների մասին չէ, խոսքը Հայաստանի ապագա գոյության մասին է։ Արդյոք այդ ապագան գոյություն ունի՞ Հայաստանի այս ղեկավարության հետ: Իմ կարծիքով` ոչ: Եվ ոչ միայն իմ կարծիքով»,-գրել է Քեոսայանը: