Գլխավոր Նորություններ Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է իր հայտնի գրառման տակ ստորագրած «ազդեցիկ» հայերի ցուցակը

Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել է իր հայտնի գրառման տակ ստորագրած «ազդեցիկ» հայերի ցուցակը

346

Russia Today հեռուսատալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը սոցկայքի իր էջում հրապարակել է իր աղմկահարույց գրառման տակ ստորագրած «ազդեցիկ» հայերի ցուցակը։

Այդ ցուցակում ընդգրկվել են հայ հանրությանը ոչ հայտնի անուններ՝ մենեջերներ, ուսանողներ, գինեկելոգ, ատամնաբույժ, պաշտոնաթող գնդապետ և այլն։

Նշենք, որ գրառումը մեծ քննադատության է արժանացել հայ հանրության կողմից։

Դրանում Սիմոնյանը նշում է, որ Հայաստանի իշխանությունների կողմնակիցները «աղտոտել են իր սոցկայքերը, և ինքը չի կարող այլևս լռել»։

Նա մեղադրում է Հայաստանի իշխանություններին հակառուսական տրամադրություններ սերմանելու մեջ, իսկ այժմ, երբ «սահմանին պատերազմ է, երբ ռեժիմի գոյությունը սպառնալիքի տակ է, հայերը հիշել են, որ Ռուսաստանը պետք է իրենց փրկի»։

Սիմոնյանի գրառման տակ բացի իր ամուսնուց` կինոռեժիսոր, դերասան, հաղորդավար Տիգրան Քեոսայանից, ստորագրել է նաև սկեսուրը՝ Լաուրա Գևորգյանը, ով Հայաստանի վաստակավոր արտիստի կոչում ունի։