Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ

348

Հուլիսի 22-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 15,379,791-ի: Այս մասին տեղեկանում ենք Worldometers կայքից:

Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը, որտեղ հաստատված դեպքերն արդեն ավելի քան 4 միլիոնն են՝ 4,100,875:

Պանդեմիայի ողջ ընթացքում կորոնավիրուսից մահացել է 630,312 մարդ, բուժված պացիենտների թիվը հասնում է 9,354,882-ի: