Գլխավոր Նորություններ Քիմ Քարդաշյանն անկեղծացել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի հոգեկան առողջության մասին

Քիմ Քարդաշյանն անկեղծացել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի հոգեկան առողջության մասին

151

Հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը բացատրել է ամուսնու՝ Քանյե Ուեսթի պահվածքը: Այս մասին Քիմը գրել է Instagram-ի իր էջում:

Քարդաշյանը բացատրել է, որ իր ամուսինը բիպոլար խանգարում ունի․ «Նրանք, ովքեր մոտ են Քանյեին, գիտեն, որ նրա խոսքերը միշտ չէ, որ համընկնում են նրա մտադրությունների հետ»,-գրել է նա՝ նշելով, որ երբեք այդ մասին չի խոսել հրապարակավ, քանի որ ցանկացել է պաշտպանել երեխաների և ամուսնու անձնական կյանքը, հատկապես նրա առողջության հետ կապված խնդիրները:

«Նա հիանալի, բայց բարդ մարդ է, ով մեծ ճնշման տակ է այն պատճառով, որ երգիչ է և սևամորթ»,-ասել է Քարդաշյանը և հավելել, որ Ուեսթի վիճակի վրա ազդել է նաև նրա մոր մահը և մեկուսացման ռեժիմը:

Ավելի վաղ Ուեսթը Թվիթերի իր էջում գրել է, որ ցանկանում է բաժանվել Քարդաշյանից, սակայն ավելի ուշ գրառումն անհասանելի է դարձել։ Երաժիշտի խոսքերով, նա արդեն երկու տարի է, ինչ փորձում է դա անել: