Գլխավոր Նորություններ «Չեմ հասկանում, ոստիկանությունը վերջնականապես ցնդե՞ց». Արսեն Բաբայան

«Չեմ հասկանում, ոստիկանությունը վերջնականապես ցնդե՞ց». Արսեն Բաբայան

129

Հանրապետության հրապարակում ոստիկանության գնդապետը դաշնակցական գործընկերներիս ժամանակ է տալիս, որպեսզի լքեն հավաքի վայրը և որպես հիմնավորում հայտնում է, թե ինքը (գնդապետը) նրանց համարում է ուղղորդող և սադրիչ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան, «Հայրենիք» կուսակացության  անդամ Արսեն Բաբայանը:

«Հանրապետության հրապարակում ոստիկանության գնդապետը դաշնակցական գործընկերներիս ժամանակ է տալիս, որպեսզի լքեն հավաքի վայրը և որպես հիմնավորում հայտնում է, թե ինքը (գնդապետը) նրանց համարում է ուղղորդող և սադրիչ։

Չեմ հասկանում, ոստիկանությունը վերջնականապես ցնդե՞ց… այսինքն ո՞նց թե ուղղորդող և սադրիչ։ Դու ո՞վ ես, որ համարես սադրիչ։

Հեղափոխությունից հետո ոստիկանությունում շատ անելիքներ են լինելու։ Իսկ մինչ այդ աշխատեք դուրս չգալ ձեր լիազորթյուններից»։