Գլխավոր Նորություններ Մոսկվայում ադրբեջանցիները ջարդել են հայկական պետհամարանիշով ավտոմեքենան և ծեծի ենթարկել վարորդին (Տեսանյութ)

Մոսկվայում ադրբեջանցիները ջարդել են հայկական պետհամարանիշով ավտոմեքենան և ծեծի ենթարկել վարորդին (Տեսանյութ)

299

Մոսկվայում ադրբեջանցիների կատաղած ամբոխը հարձակվել է հայկական համարանիշով մեքենայի վրա, պատուհանից հարվածներ հասցրել վարորդին, վնասել մեքենան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ Նա մեջբերում է արել Инфотека24.ru-ից, որի աղբյուրների հաղորդմամբ՝ Մոսկվայում ադրբեջանցիները բանդաներ են կազմակերպում՝ հայերի վրա հարձակման համար։

Ավելի ուշ Երևանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով․

«Ոնց որ Մոսկվայի ОМОН-ը անցելա գործի, հայերի վրա հարձակվող մի քանի ադրբեջանցի են բռնել»։