Գլխավոր Նորություններ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 451-ով՝ հասնելով 36613-ի

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է 451-ով՝ հասնելով 36613-ի

9

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 451-ով,4 հիվանդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հուլիսի 24-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 36613 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 մարդ, կատարվել է 153814 թեստավորում, առողջացել է 25734 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 692 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 218-ն են: