Գլխավոր Նորություններ Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց. Գյուղատնտեսական շուկայի առևտրականները պահանջում են վերականգնել շուկայի գործունեությունը....

Բողոքի ակցիա՝ կառավարության դիմաց. Գյուղատնտեսական շուկայի առևտրականները պահանջում են վերականգնել շուկայի գործունեությունը. ՈՒՂԻՂ

96

Կառավարության դիմաց մի քանի մարզերի գյուղացիներ հենց այս պահին բողոքի ակցիա են իրականացնում: Նրանք պահանջում են վերականգնել Կասյան փողոցի վրա ամառային ամիսներին կազմակերպվող գյուղատնտեսական շուկայի գործունեությունը։

Azatnewstv.amն ավելի վաղ հայտնել էր, որ թաղապետը արգելել է առևտրականներին Կասյան փողոցի գյուղատնտեսական շուկայում իրենց արտադրանքը վաճառել։ Մեզ հետ զրույցում նրանք նշել էին, որ արգելքն անհիմն է և ուղղորդվում է մոտակայքում գտնվող խանութների և սուպերմարկետների սեփականատերերի կողմից։