Գլխավոր Նորություններ Ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

Ավտովթար Արարատի մարզում. կան վիրավորներ

98

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Վանաշեն գյուղի վարչական տարածքում բախվել են Opel Vectra մակնիշի 36 AQ 426 համարանիշի և ВАЗ 2106 մակնիշի 34 QL 392 համարանիշի ավտոմեքենաները, տեղեկացնում է Shamshyan.com–ը։  Վթարի հետևանքով «06»-ի վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, և օպերատիվ են գործել Վեդիի հիվանդանոցի բժիշկները։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։