Գլխավոր Նորություններ Արամ Սարգսյանը կդառնա փոխվարչապետ․ Ավինյանը չի կարողանում բացել Ամուլսարի հանքը

Արամ Սարգսյանը կդառնա փոխվարչապետ․ Ավինյանը չի կարողանում բացել Ամուլսարի հանքը

311

Politik.am-ը գրում է․

Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փորձում է ազատվել փոխվարչապետ Տիգրան Ավինյանից։ Որպեսզի թիմում դժգոհություններ չլինեն և ճեղք չառաջանա` Փաշինյանը փորձում է համավարակի տապալումը և տնտեսական մի շարք խնդիրների չլուծումը բարդել հենց Ավինյանի վրա։

Հիմա Ավինյանի վրա անլուծելի խնդիր է դրված՝ նրանից պահանջում են, որպեսզի ելքեր գտնի և բացի Ամուլսարի ոսկու հանքը, որը լուրջ ֆինանսական հոսքեր կապահովի Հայաստանի համար։ Հիմա առավել քան երբևէ Փաշինյանի կառավարությունn այդ փողերի կարիքն ունի։ 

Սրանով է պայամավորված, որ Ամուլսարում վերջին մեկ ամսվա ընթացքում պարբերաբար սադրիչ գործողություններ են անում խմբավորումներ, որոնք ներկայանում են իբրև Լիդիան Արմենիա ընկերության կապալառուներ, որոնք պայմանագրով հանձն են առել ինչ-որ աշխատանքներ կատարել Ամուլսարի տարածքում։ Կամուֆլյաժային արտահագուստով ու զենքով պահնորդական ծառայություն իրականացնող չնույնականացված ընկերությունն էլ իր հերթին է սրում իրավիճակը Ամուլսարի տարածք տանող ճանապարհին։ Ավինյանը լավ է հասկանում, որ եթե կարողանա լուծել ոսկու հանքի շահագործման խնդիրը, ապա իրեն «կներվի» նաև համավարակի դեմ պայքարի տապալման պատմությունը և նա կշարունակի պաշտոնավարել փոխվարչապետի պաշտոնում։

Ավինյանի գործերը բարդանում են, քանի որ իրեն հավանական փոխարինող Արամ Սարգսյանը վերջին ամիսների ընթացքում հարցազրույցներ է տալիս, խոսում Ամուլսարի ոսկու հանքի շահագործման կարևորության մասին, մեղադրում բնապահպաններին Ռուսաստանի կողմից ֆինանսավորվելու մեջ։ Սարգսյանը հստակ հասկացնում է վարչապետ Փաշինյանին , որ եթե ինքը լիներ փոխվարչապետ, ապա միանշանակ կբացեր հանքի ճանապարհը։ 

Ելնելով ստեղծված իրավիճակից և բնապահպանների ու շրջակա բնակավայրերի տրամադրություններից կարելի է ենթադրել, որ Ավինյանը չի կարողանա բացել հանքի ճանապարհը ու կհեռացվի, նրան կգա փոխարինելու Արամ Սարգսյանը և ամեն գնով կփորձի բացել հանքը, անգամ բռնության ճանապարհով։