Գլխավոր Նորություններ Այս գիշեր հայերը վրեժխնդիր են եղել ու Մոսկվայում ադրբեջանական ռեստորան ջարդուխուրդ արել

Այս գիշեր հայերը վրեժխնդիր են եղել ու Մոսկվայում ադրբեջանական ռեստորան ջարդուխուրդ արել

8230

Այս գիշեր մի խումբ հայեր հարձակվել են Մոսկվայում գործող ադրբեջանական «1001 գիշեր» ռեստորանի վրա՝ ի պատասխան ադրբեջանցիների կողմից հայերի նկատմամբ կիրառված բռնությունների։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այս գիշեր Մոսկվայում քաոսային իրավիճակ է ստեղծվել. Ադրբեջանցիները հարձակվել են միայնակ գտնվող հայերի վրա՝ ծեծել, ջարդել մեքենաները:

Հրապարակված տեսանյութերում երեւում է, թե ինչպես են ադրբեջանցի խուլիգաններն իրենց մայրենի լեզվով խոսելով, ծեծում հայերին, որոնք նրանց դեմ առ դեմ էին հայտնվել միայնակ:

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն սկսել են ակտիվ գործողություններ իրականացնել ու ձերբակալել բռնարար ադրբեջանցիներին։

Աղբյուր` Փաստինֆո