Գլխավոր Նորություններ Կիևում ադրբեջանցիները հարձակվել են հայկական ռեստորանների վրա

Կիևում ադրբեջանցիները հարձակվել են հայկական ռեստորանների վրա

97

Ադրբեջանցիները գիշերը հարձակվել են Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում գտնվող հայկական երկու ռեստորանների՝ «Ноев Ковчег»-ի և «Севан»-ի վրա՝ նետելով «մոլոտովի կոկտեյլներ»։

«Севан» ռեստորանում կարողացել են կրակն արագ մեկուսացնել, սակայն «Ноев Ковчег»-ում կրակը տարածվել է։

Ինֆորմացիան իր էջում կիսվել է ԱԺ պատգամավոր Արման Աբովյանը հավելելով «Ինչպես կանխատեսում էինք,  ադրբեջանցիների գրոհների աշխարհագրությունը ընդլայնվում է»: