Գլխավոր Շոուբիզնես Շորի բացվածքը խորն է, բայց չէ՞ որ ձայն էլ հզոր է

Շորի բացվածքը խորն է, բայց չէ՞ որ ձայն էլ հզոր է

207

Այս օրերի թոփ թեման մայիսի 12-ին, Իսրայելում՝ Թել Ավիվում, տեղի ունեցած «Եվրատեսիլ-2019» երգի միջազգային մրցույթի բացման արարողության ժամանակ Հայաստանը ներկայացնող Սրբուհի Սարգսյանի՝ նույն ինքը՝ Սրբուկի, կարմիր գորգի վրայով անցնելիս հագած սպիտակ զգեստն էր: Ինչ խոսք՝ 25-ամյա երգչուհին շլացնող տեսք ուներ, նրա կերպարն ամենավառերից մեկն էր:

Սակայն, ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս ինչ-որ բան, ամեն դեպքում, դուր չեկավ հայ մեծն քննադատներին: Չմոռանանք՝ «Եվրատեսիլ»-ը երգի մրցույթ է, իսկ հասարկությունն այս առումով, անշուշտ, քննադատելու ոչինչ չունի, քանի որ Սրբուկի ձայնը զիլ է: Դե ինչպես ասում են՝ մի բան չգտնե՞ն, որ լուն ուղտ սարքեն, ո՞նց կլինի, թե բա՝ շորի բացվածքը խորն է, բայց չէ՞ որ ձայնն էլ հզոր է: Էլ գող Փիսո՜, էլ քաչալ Շո՜ւն՝ բայց ոչ մի խոսք ձայնի ու երգի մասին

Այնուհետև, համացանցում սկսեցին տարատեսակ պիտակներ կցել-կցմցել, հագած ճերմակ շորը պլագիատ անվանել, հայու գենն էլ խայտառակված համարել: Սակայն մարդիկ մոռանում են մեկ բան, որ բեմական զգեստները առօրյա հագուստներից պետք է տարբերվեն և հետաքրքիր լինելու համար՝ ստանդարտից դուրս լինեն: Հատկապես այն դեպքում, երբ մրցույթի անվանումն ինքնին խոսում է եվրոպական չափանիշների մասին և հեչ պարտադիր չէ, որ ամեն բան պետք է դուր գա բոլորին:

Օգտատերերից մեկն էլ հիշել էր 3 տարի առաջ նույն մրցույթի միջոցառմանը Իվետա Մուկուչյանի հագած հագուստը, որն ավելի բացվածքներով էր, քան Սրբուկինը. «Բա 3 տարի առաջ ինչի՞ էիք լռում»,- գրել էր նա:

Ամեն դեպքում, Սրբուկին հաջողություն մաղթենք, այլոց էլ օրինակ ծառայենք, թե չէ՝ «ժամանակով կատուն ճոն էր, շունն էլ գլխին գդակ չուներ…» նմանատիպ բարբաջանքներով ո՛չ Սրբուկին կօգնեք, ո՛չ ՝ Եվրատեսիլում տեղ կգրավեք, ո՛չ էլ հայու գենը կպահեք:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2019»-ին Սրբուկը հանդես կգա «Walking Out» երգով: Նա առաջին համարի ներքո ելույթ կունենա մայիսի 16-ին, իսկ եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18-ին։ 

Բացման արարողությանը երգչուհու մուտքը կարող եք դիտել 1:51 րոպեից։