Գլխավոր Նորություններ Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 383-ով

Հայաստանում կորոնավիրուսով վարակակիրների թիվն ավելացել է 383-ով

67

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 383-ով,4 հիվանդ մահացել է։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսպիսով՝ հուլիսի 24-ին՝ ժամը 11-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակվել է 36613 մարդ, այս պահին փաստացի բուժում է ստանում 9969 մարդ, կատարվել է 153814 թեստավորում, առողջացել է 25734 վարակված։

Ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից 692 մահվան դեպք: Այլ պատճառներով մահվան ելքերը 218-ն են: