Գլխավոր Նորություններ Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների միջև անձնական մակարդակում պայմանավորվածություն է ձեռք բերվել. Ով...

Ռուսաստանում հայերի ու ադրբեջանցիների միջև անձնական մակարդակում պայմանավորվածություն է ձեռք բերվել. Ով է լուծել հարցը (տեսանյութ)

426

Մոսկվայում ու մերձմոսկովյան շրջաններում գիշերը հանգիստ է եղել: Առանձին տեղերում եղել են ակտիվացման փորձեր, բայց այս ամեն ինչը պետք է կարգավորվի: Ակտիվացման փորձերը հակազդեցության են հանդիպել: Նույն ադրբեջանական կողմը պատրաստ է իր ոհմակին պատժել, մեզ հետ միասին պատժել, նույնը մեր կողմից պետք է լինի: Իրավիճակը պետք է հանդարտեցվի: Այս մասին ուղիղ եթերում հայտարարեց մոսկվայաբնակ քաղաքագետ Հարություն Մկրտչյանը՝ հայտնելով, թե պայմանավորվածություն կա, որ ամեն ինչին պետք է վերջ տրվի:

Մկրտչյանի խոսքերով, եթե պատերազմելու, իրար կոտորելու հարց կա, պետք է դա լինի միայն սահմաններում, զինվորական համազգեստով. «Այստեղ մոտ 3 միլիոն հայ է ապրում: Մեզանից յուրաքանչյուրն իր կատարած ամեն քայլի համար պետք է պատասխանատու լինի, որպեսզի որևէ մեկի սխալի պատճառով մյուսները չտուժեն: Զգոնությունը մի թուլացրեք, պետք է անընդհատ պատրաստ լինել ամենածանր զարգացումներին, բայց նաև հաշվի առեք, որ պայմանավորվածություն կա, որը փաստորեն արդյունք է տալիս, ունեցել ենք խաղաղ գիշեր՝ չհաշված փոքրիկ բռնկումները, որոնց մեղավորները կպատժվեն»:

Քաղաքագետը հայտնեց, որ խնդիրը երեկ լուծվել է անձնական կապերի, հարաբերությունների միջոցով. «Ես այդ հարաբերությունների, այդ ամեն ինչի մեջ չկամ: Ինձ թվում է, որ բոլորդ էլ ծանոթ եք Սարիբեկ Գևորգյանի հայտնի հայտարարությանը, որ տեղի է ունեցել համաձայնություն, որն արդյունք է տալիս»:

Մկրտչյանը նշեց, որ ինքն արդեն վերադարձել է բնականոն կյանքին, իր փոքրիկի հետ զբոսնում է։

«Եթե կլինեն հստակ տեղեկություններ մեր հայրենակիցների վրա հարձակումների մասին, տեղյակ պահեք, որ կարողանանք ամեն ինչ հարթել»,-հավելեց նա՝ նշելով, որ ձեռք բերված համաձայնությունը շատ փխրուն է:

Ամփոփ երեկվա դեպքերի և այս պահին իրավիճակի մասով….

Опубликовано Հարություն Մկրտչյան Пятница, 24 июля 2020 г.