Գլխավոր Շոուբիզնես «Երջանիկ եմ, որ կարողացա իսկական տոն պարգեւել մորս». Արմինկայի ջերմ լուսանկարը

«Երջանիկ եմ, որ կարողացա իսկական տոն պարգեւել մորս». Արմինկայի ջերմ լուսանկարը

111

Երգչուհի Արմինկան, որը տեւական ժամանակ է՝ բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, կիսվել է ջերմ լուսանկարով։

Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում երգչուհին պատկերված է մայրիկի հետ։ Արմինկան սպիտակ հագուստ է կրում եւ վառ դիմահարդարմամբ է։ «Երջանիկ եմ, որ կարողացա իսկական տոն պարգեւել մորս»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին, որը կատարումներով հանդես է եկել Մայրերի օրը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում երգչուհին սպիտակ, երկար զգեստ էր կրում, որն ընդգծում էր նրա հրաշալի կազմվածքը։ Արմինկան արտահայտիչ դիմահարդարում էր ընտրել։ Նրա էջը լի էր հաճոյախոսություններով։ «Միշտ տարբերվող եւ օրիգինալ», «Միշտ գեղեցիկ»,- մեկնաբանություններում գրել էին հետեւորդները։