Գլխավոր Նորություններ Հայ և ադրբեջանցի «օրենքով գողերի» ուղերձը՝ Ռուսաստանում արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ (ձայնագրություն)

Հայ և ադրբեջանցի «օրենքով գողերի» ուղերձը՝ Ռուսաստանում արյունահեղությունը դադարեցնելու վերաբերյալ (ձայնագրություն)

1231

Երեկ տեղեկություն տարածվեց այն մասին, որ Ռուսաստանում հայ-ադրբեջանական բախումները դադարեցնելու համար միջամտություն է եղել քրեական աշխարհում հեղինակություն վայելող անձանց կողմից։

Մասնավորապես Զոհրաբ Եգանյանն ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ հայկական «կրիմինալի» նորկայացուցիչները շատ հաճախ ավելի շատ ու արագ են կարողանում մեծ հարցեր լուծել, քան պետական խողովակներով աշխատող չինովնիկները: «Ռուսաստանում ազգությամբ հայ հեղինակությունները հսկայական ազդեցություն ունեն առանձին քաղաքներում և ամբողջ երկրամասերում, որքան ես եմ հասկանում անձնական կապերի միջոցով ստացվող տեղեկություններից` դրված է ուլտիմատում մեր տղեքի կողմից, որ եթե չկարողանան ադրբեջանական համայնքի ղեկավարները կանգնեցնել իրենց թուլեքին, ապա «նեղանալ չլինի» վիճակն է»:

ArmDaily.am-ին է հասել մի ձայնագրություն, որտեղ ուղերձ է հղվում հայ և ադրբեջանցի «օրենքով գողեր» Սուրենից և Վագիֆից, որտեղ նրանք կոչ են անում դադարեցնել արյունահեղությունը։ «Առաջին հերթին դադարեցրեք արյունահեղությունը, արյունահեղություն պետք չէ, հատկապես երիտասարդներին հասցրեք՝ պետք չէ արյունահեղություն»,-ասվում է ուղերձում։

Մեր տեղեկություններով, հենց այս ուղերձից հետո հաջողվել է պայմանավորվածություն ձեռք բերել հայերի և ադրբեջանցիների միջև՝ հետագա բախումները կասեցնելու ուղղությամբ։ Մեր տեղեկություններով՝ գիշերը թեև ընդհանուր առմամբ խաղաղ է անցել, սակայն եղել են, պայմանավորվածությունը խախտելու որոշ դեպքեր ադրբեջանցիների կողմից։ Սակայն ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները խոստացել են պայմանավորվածությունը խախտած անձանց հայերի ներկայությամբ պատժել կամ խիստ նախազգուշացնել։