Գլխավոր Նորություններ Բոլոր անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից․ Արիֆ Մամմադովի...

Բոլոր անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից․ Արիֆ Մամմադովի տեսաուղերձը | տեսանյութ

132

ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Արիֆ Մամմադովի տեսաուղերձը:

Նա, մասնավորապես, նշել է «Ուշադիր լսեք Ադրբեջանի իշխանությունների կողմից հետապնդվող, Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Արիֆ Մամմադովի տեսաուղերձը, որտեղ նա նշում է, որ վերջերս տեղի ունեցած բոլոր անկարգությունները հայերի նկատմամբ կազմակերպվել են Ադրբեջանի հատուկ ծառայությունների կողմից։ Հիմա նա տեղեկություն ունի, որ պրովոկացիայի միջոցով փորձելու են հաշվեհարդար տեսնել Ալիևի ռեժիմի դեմ պայքարող, արտասահմանում բնակվող գործիչների նկատմամբ և հետո ասել, որ դա իրականացրել են հայերը։

Կրկին կոչ ենք անում մեր հայրենակիցներին հեռու մնալ բոլոր տեսակի սադրանքներից, ցուցաբերել զգոնություն և զսպվածություն։ Կարող եք տարածել այս տեսանյութը, որպեսզի սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները տեղեկանան, թե ինչպես են կազմակերպվում այդ սադրանքները և հնարավորինս հեռու մնան նման միջադեպերից»։

https://www.facebook.com/marukyan.edmon/videos/313206436540388/?t=0&v=313206436540388