Գլխավոր Նորություններ Ամեն առավոտ հավաքում եմ իմ 10 հազար դրամը եւ կոպեկ առ կոպեկ...

Ամեն առավոտ հավաքում եմ իմ 10 հազար դրամը եւ կոպեկ առ կոպեկ ուղարկում եմ Աննա Հակոբյանի հիմնադրամին. Միքայել Մինասյան (տեսանյութ)

219

Ես առանց դիմակի եմ, որովհետեւ ամեն առավոտ հավաքում եմ իմ 10 հազար դրամը եւ կոպեկ առ կոպեկ ուղարկում եմ Աննա Հակոբյանի հիմնադրամին, իրավունք գնելով (դե, գիտեք, Աննայի հետ կարելի է փողերով հարցեր լուծել) մեկ օր առանց դիմակի անցկացնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը՝ պատասխանելով օգտատեր Երվանդ Գալստյանի հարցին, թե ինչու է առանց դիմակ։

«Ես ուզում եմ ՀՀ քաղաքացիներին տեղյակ պահել, որ արտակարգ դրությանը զուգահեռ գործում է նաև արտակարգ իրավիճակ։Դա օրենք է։ Արտակարգ դրության օրենքի 10֊րդ կետի դ ենթակետը ասում է,որ երբ գործում է արտակարգ իրավիճակ,ՀՀ իշխանությունները պարտավոր են տրամադրել անվճար պարագաներ՝ ՀՀ բնակչության անվտանգության համար: ՀՀ օրենքներով քանի դեռ արտակարգ դրություն է, եթե Կառավարությունն ասում է՝ դրեք դիմակ, պարտավոր է դիմակ տալ: Իսկ, եթե դիմակ չդնելու համար տուգանում են, նշանակում է տուգանում են մի բանի համար,որը իրենք պետք է անեին։ Պատկերավոր ասած՝ պետությունը պարտավոր է ձեզ տալ ավտոհամարանիշ, ինքը ձեզ չի տալիս և տեսուչը ձեզ տուգանում է ավտոհամարանիշ չունենալու համար»,- ասաց Մինասյանը:

Ֆեյսբուքյան եթերում Միքայել Մինասյանը խնդրել է իր իրավաբան ընկերներին՝ պարզաբանել, արդյո՞ք ինքը ճիշտ է ասում, թե սխալ։

«Բայց ես ճիշտ եմ ասում։ Առաջարկում եմ ձեզ, տպել-պահել այդ թերթիկը, եւ երբ ձեզ տուգանեն՝ ասեք, որ, գիտես ինչ, հարգելի ոստիկան, դու ինձ պարտավոր ես տրամադրել այդ դիմակը։ Երբ ինձ անվճար տրամադրես եւ ես չկրեմ, դու ինձ կարող ես տուգանել։ Ես ձեզ խոստանում եմ, որ ավելի քան 80 հազար մարդկանց հետ, որոնց արդեն իսկ Նիկոլի իշխանությունը տուգանել է, մենք ձեզ հետ միասին կոպեկ առ կոպեկ հետ ենք վերցնելու Նիկոլից։ Ավելին, բոլոր այն քաղաքացիները, որոնք գնել են դիմակներ ու պահել են ՀԴՄ-ները, հետ եք ստանալու պետությունից կոպեկ առ կոպեկ։ Որովհետեւ Նիկոլ Փաշինյանը իրավունք չունի հայտարարել արտակարգ դրություն, պարտադրել դիմակներ կրել, եթե դրանք չի տրամադրում։ Ինչ վերաբերում է դիմակ կրելուն ընդհանրապես։ Ես տպավորություն ունեմ, որ Նիկոլի ռեժիմն օգտագործում է դիմակ-շոուն, որպեսզի ինչ-որ մի բան անի։ Որովհետեւ այն խայտառակ կացությունը, որ իրենք ստեղծել են կորոնավիրուսի հետ կապված, իրենք էլ են ընկել այնպիսի մի բանի մեջ, որ իրենք էլ չգիտեն՝ ինչ պետք է անել»,- ասաց Մինասյանը:

Մանրամասները տեսանյութում.

Անցած շաբաթվա ընթացքում ստացվածհարցերի շրջանակում խոսել եմ տավուշյան մարտերում մեր բանակի փայլուն հաղթանակի ու Հայաստանից հնչող խաղաղասիրական անհեթեթ կոչերի, արտերկրում հայերի դեմ աճող ագրեսիայի, բիզնեսի խնդիրների ու ադրբեջանական լոբբիստների հարձակումներին դեմ անպաշտպան մնացած մեր հայրենակիցների, ինչպես նաև դիմակների համար 80.000 քաղաքացիների վճարած ապօրինի տուգանքները վերադարձնելու պարտավորության մասին:

Опубликовано Mikayel Minasyan Суббота, 25 июля 2020 г.