Գլխավոր Նորություններ Մարգարիտա Սիմոնյանի սկանդալային ցուցակին է միացել հայտնի կինոռեժիսորը

Մարգարիտա Սիմոնյանի սկանդալային ցուցակին է միացել հայտնի կինոռեժիսորը

3703

Հանրահայտ կինոռեժիսոր Կարեն Շահնազարովը ստորագրել է RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի՝ ՀՀ իշխանություններին ուղղված աղմկահարույց հայտարարության տակ։ Այս մասին Սիմոնյանը հայտնել է Twitter-ի իր էջում։ 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարգարիտա Սիմոնյանը հրապարակել էր իր աղմկահարույց գրառմանն աջակցություն հայտնած անձանց անունների ցանկը և կից գրել. «Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ պատրաստվում քաղաքականություն մտնել: Բայց մի քանի հոգի, իմ հարազատները և պարզապես ծանոթներ հարցրին, թե ինչպես կարող են աջակցություն հայտնել։

Ոմանք արտահայտեցին իրենց համաձայնությունը գրառման հետ, որոշներն էլ անհրաժեշտ գտան դա հրապարակավ անել։ Այստեղ ես հրապարակում եմ այն ​​մարդկանց անունները, ովքեր ցանկանում էին դա անել հրապարակավ»: