Գլխավոր Նորություններ Ողբերգական դեպք․ սպանել են մորը և 4 երեխաների (լուսանկար)

Ողբերգական դեպք․ սպանել են մորը և 4 երեխաների (լուսանկար)

3724

Հնդկական Շահջահանպուր քաղաքում վայրի կապիկները քանդել են բնակելի տան պատը և սպանել մորն ու չորս երեխաներին: Այս մասին հայտնում է Times of India-ն: 45-ամյա Շաբնամի տան օդափոխիչը կոտրվել էր:

Կինը և նրա վեց երեխաները որոշել են քնել տան բակում, որպեսզի փրկվեն շոգից: Առավոտյան քնած ընտանիքի վրա փլվել է աղյուսե պատը: Միջադեպի մեղավորները, ինչպես պարզվել է, կապիկներն էին, որոնք ցանկացել են բարձրանալ տան հարևանությամբ գտնվող գուավայի ծառը:

Պտուղները տանելու փորձի ընթացքում կապիկները քանդել են տան պատը: Նշվում է, որ ողջ են մնացել միայն տան երկու փոքրիկ տղաները: Նրանց շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ ստացել են անհրաժեշտ բուժօգնություն: