Գլխավոր Նորություններ Երկար ժամանակ տառապում էի անքնությունից, մինչև որ ծանոթս այս խորհուրդը տվեց

Երկար ժամանակ տառապում էի անքնությունից, մինչև որ ծանոթս այս խորհուրդը տվեց

1944

Նախկինում տնային տնտեսուհիները մթերքներ մարինացնելիս օգտագործում էին ուրցը, քանի որ այն հրաշալի կերպով վնասազերծում է մանրէները: Հին Ռուսաստանում ուրցն անվանում  էին  Աստվածային խոտաբույս և հավատում էին, որ այն մարդուն վերադարձնում է առողջությունն ու երկարացնում է կյանքը:

Հենց այդ պատճառով էլ մանրացրած ուրցն օգտագործվում էր ուշաթափությունների դեպքում. այն «ուշքի բե-րելու» վարպետ է: Այս հոտավետ խոտաբույսն օգտագործվել է նաև կախարդանքների մեջ: Ուրցի օգտակար բաղադրիչներից մեկը թիմոլ պարունակող եթերային յուղն է: Գիտնականները պարզել են, որ այն ունի հակա-նեխիչ և հակասնկային հատկանիշներ:

Ուրցը խորհուրդ է տրվում բրոնխիտի, ասթմայի դեպքում: Ուրցի բաղադրության մեջ մտնող դուբիլային տար-րերն ունեն արյունահոսությունը դադարեցնող, ցավազրկող և հակաբորբոքային ազդեցություն: Ֆիտոնցիդները խթանում են էնդոկրին համակարգի աշխատանքն ու լավացնում են ինքնազգացողությունը:

Ուրցից պատրաստված թեյը չափազանց օգտակար է ամբողջ օրգանիզմի համար: Ի դեպ, ուրցը չի սիրում մե-տաղյա տարաներ, այնպես որ, ճենապակյա տարայի մեջ պատրաստեք:Մի փունջ ուրցի վրա եռացրած ջուր լցրեք և թողեք թրմվի 20 րոպե: Ուրցի թեյը հաճելի համ ունի և չափազանց օգտակար է:

Այս թեյը խորհուրդ է տրվում տալ ռախիտ հիվանդությունով տառապող երեխաներին և քնի խանգարումներ ունեցող մեծահասակներին:

Աղբյուրը՝ goodlookingnews.ru