Գլխավոր Նորություններ Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն. ինչու է...

Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն. ինչու է մահացել 2 օրական երեխան

35

Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է այսօր ԲԿ-ում մահացած փոքրիկի մահվան լուրին։

«Երեխան ծնվել է 2 օր առաջ Գեղարքունիքի մարզի բժշկական կենտրոններից մեկի ծննդատանը, երբ վիճակը վատացել է, նրան տեղափոխել են Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Երեխայի մոտ եղել է թթվածնային քաղց, ունեցել է անեմիա՝ սակավարյունություն»,- գրել է նա:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մահացել է 2 օրական նորածին աղջիկ։