Գլխավոր Նորություններ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դատական նիստերը այլ դատարանում անցկացնել

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները պահանջում են դատական նիստերը այլ դատարանում անցկացնել

170

Երեւանի ընդհանուր իրավասության Նոր Նորքի դատարանում` դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ, շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի՝ կալանավորման հիմնավորվածության  հարցի քննարկումը:

ՀՀ երկրորդ նախագահ Ռ.Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը դարձյալ միջնորդեց` դատական նիստն այլ նստավայր տեղափոխելու համար, սակայն դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ դրան երեկ արդեն անդրադարձել է:

Երբ դատավորը խոսքը փոխանցեց դատախազներին, պաշտպանները ժամանակ խնդրեցին միջնորդության մերժման հիմքերին ծանոթանալու համար: