Գլխավոր Նորություններ Թուրքիայում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր

Թուրքիայում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել. կան զոհեր

12962

Թուրքիայի հարավային Մերսինի նահանգում զինծառայողներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել, որի հետևանքով մահացել են վարորդը և 5 զինծառայող։   Վթարից տուժած 30-ից ավելի զինծառայողի տեղափոխել են հիվանդանոց։ 

Վիրավոր զինծառայողներից 10-ի վիճակը գնահատվում է ծանր։   Նշվում է, որ այդ ավտոբուսը Մանիսա նահանգի Ալաշեհիր շրջանից Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետություն մեկնող թուրք զինծառայողներին էր տեղափոխում։