Գլխավոր Նորություններ Թուրքերեն խոսող 2 տղամարդիկ հարձակվել են հայուհու եւ նրա հնգամյա որդու վրա

Թուրքերեն խոսող 2 տղամարդիկ հարձակվել են հայուհու եւ նրա հնգամյա որդու վրա

316

Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) երկու թուրքերեն խոսող տղամարդիկ հարձակվել են 34-ամյա հայուհու եւ նրա 5-ամյա որդու վրա: Այս մասին հայտնում է Zartonk Media-ն:

Ըստ տեղեկությունների՝ կինը եղել է մեքենայի ղեկին: Երբ մեքենան կանգնել է լուսակրի մոտ, մի տղամարդ մոտեցել է նրան եւ սկսել պոկել հայկական խորհրդանիշները, դրոշները, այդ ընթացքում մյուսը խփել է վարորդի կողմից պատուհանի ապակուն՝ սպառնալով կնոջը եւ մյուս տղամարդուն բղավելով, որ նա «մտապահի այս մեքենան»: