Գլխավոր Նորություններ Երևանում 3-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել

Երևանում 3-ամյա երեխայի են վրաերթի ենթարկել

211

Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգոր Կիրակոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ հուլիսի 27-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով։

Ժամը 22։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 31-ամյա Գարեգին Մուրադյանը իր վարած Kia Sorento մակնիշի ավտոմեքենայով Զաքյան-Ամիրյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտհն՝ 3-ամյա Ալբերտ Վ-ին։

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, օգնել է երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Երեխայի կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում։ Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության. պարզվել է, որ եղել է սթափ։