Գլխավոր Նորություններ Նոր տիպի կորոնավիրուս է հայտանաբերվել. 80.000 մարդ տարհանվել է

Նոր տիպի կորոնավիրուս է հայտանաբերվել. 80.000 մարդ տարհանվել է

721
A woman wears a protective mask while she waits for customers at her empty tent on a beach in Da Nang City, Vietnam March 6, 2020. REUTERS/Kham - RC2DEF9F9XFC

Վիետնամում վերջին 3 ամսվա ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսի նոր դեպք է գրանցվել, ընդ որում նոր շտամն ավելի վարակակիր է ու մինչ այս երկրի տարածքում չի հայտնաբերվել: Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարի պաշտոնակատար Նգուեն Թհան Լոնգը, որի խոսքերը փոխանցում է կառավարության պաշտոնական թերթը:

Հանգստյան օրերին SARS-CoV-2 վիրուսը, որն առաջացնում COVID-19 հիվանդությունը, հայտնաբերվել է 11 մարդու մոտ Դանանգ և Կուանգնամ քաղաքներում: Sky News-ը հայտնում է, որ Դանանգ կուրորտային քաղաքից մոտ 80.000 մարդ է տարհանվել
 
Գենետիկ անալիզը ցույց է տվել, որ այս վիրուսը նման չէ երկրում արդեն առկա 5 տեսակի կորոնավիրուսներին, նոր է և ունի վարակման ավելի բարձր մակարդակ: Այն կարող ա արագ տարածվել, բայց այն նույնքան վտանգավոր է մարդկային օրգանիզմի համար, որքան մյուս վիրուսները: Reuters-ի փոխանցմամբ՝ այս շտամն արդեն արձանագրվել է Բանգլադեշում, Մեծ Բրիտանիայում ու Իռլանդիայում, սակայն հայտնի չէ, թե ինչպես է այն հասել Վիետնամ փակ սահմանների պայմաններում: