Գլխավոր Նորություններ Կորոնավիրուսից 9-ամյա երեխա է մահացել քնած ժամանակ. բժիշկները նրան տուն էին ուղարկել՝...

Կորոնավիրուսից 9-ամյա երեխա է մահացել քնած ժամանակ. բժիշկները նրան տուն էին ուղարկել՝ ենթադրելով, որ սեզոնային գրիպ է

2590

Երեխան մահից մահից մի քանի օր առաջ ջերմել է` մարմնի ջերմաստիճանը բարձրացել է մինչև 37,7 աստիճան:

ԱՄՆ-ում իննամյա Կիմորա Լինումին հոսպիտալում հետազոտելուց և բուժօգնություն ցուցաբերելուց հետո բժիշկները տուն ուղարկել՝ ենթադրելով, որ նրա մոտ սեզոնային գրիպ է։ Միևնույն ժամանակ, երեխան COVID-19 բացառելու համար թեստ չի հանձնել:

Հետագայում պարզվել է, որ նա մահացել է կորոնավիրուսից՝ քնած ժամանակ:

Երեկոյան փողոցում իր ընկերների հետ խաղացել է, երբ տուն է վերադարձել երեխան անսովոր հոգնածություն է զգացել: Գնացել է քնելու և այլևս չի արթնացել, հայտնում են երեխայի ծնողները: Կորոնավիրուսի թեստը անցկացվեց արդեն աղջկա մահից հետո, ինչի աչդյունքը դրական է եղել։