Գլխավոր Նորություններ ՀՀ-ում արտակարգ դրությունը կավարտվի, թե՞ կերկարաձգվի. մանրամասնում է պարետը

ՀՀ-ում արտակարգ դրությունը կավարտվի, թե՞ կերկարաձգվի. մանրամասնում է պարետը

598

«Հայտնի է, որ օգոստոսի 12-ին ավարտվում է արտակարգ դրության իրավական ռեժիմը: Ներկա դրությամբ ռեժիմի երկարաձգման կամ արտակարգ իրավիճակով համավարակի կառավարմանն անցնելու տարբերակները քննարկվում են:

Որոշումը մեծապես կախված է նրանից, թե ինչպիսին կլինի համաճարակաբանական պատկերը»,- այս մասին այսօր պարետատան նիստից հետո ճեպազրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ երկրում համաճարակային իրավիճակը գնահատվում է միջին ծանրության և առողջապահական ոլորտում իրավիճակը լիովին վերահսկելի է: