Գլխավոր Նորություններ Այսօրվա Կառավարությունը պետք է խոստովանի, որ հիմա ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր...

Այսօրվա Կառավարությունը պետք է խոստովանի, որ հիմա ունենք պատերազմի համար ավելի վտանգավոր իրավիճակ, քան ունեցել ենք երկու տարի առաջ. Ռոբերտ Քոչարյան (Video)

30

Tert.am-ը գրում է․

Առաջին հերթին պետք է հասկանանք, թե ինչ է կատարվել` Ադրբեջանը փորձել է բարելավել իր դիրքերը սահմանի այդ հատվածում և հայկական զինված ուժերը ոչ միայն կանխել են, այլ արժանի հակահարված տալով` բարելավել են իրենց դիրքերը, սա է կատարվել: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի դիմած սադրանքին:

Նա նշեց, որ ՀՀ ԶՈւ-երը արձագանքել են ժամանակին, արագ և համարժեք, դրանից հետո փորձելով վերադարձնել նախկին իրավիճակը, Ադրբեջանը սկսել է ռմբակոծել հայկական գյուղերը: «Ինչո՞ւ էր Ադրբեջանի արձագանքը այս լոկալ միջադեպին եղել այսքան ցավալի: Մենք պետք է դիտարկենք այս ամենը անցած երկու տարվա կտրվածքով: ի՞նչ էր տիրում սահմանի վրա, ի՞նչ էր տիրում հայ-ադրբեջանական շփման գծում»,- ասաց նա:

Նա նշեց, որ ընդհանրապես զինվորականները պետք է համարեն, որ այս կոնֆլիկտը լուծում չունի, սա տևելու է երկար և եթե քո մարտական դիրքը հարմար է, դու երկար տարիներ ունենում ես շատ քիչ գլխացավանք, հակառակն է տեղի ունենում մյուս կողմի համար:  «Դրա համար պետք է միշտ մտածել դիրքերը ամրապնդելու մասին, ինչը մենք չէինք անում վերջին երկու տարվա ընթացքում, իրենք անարգել բարելավում էին իրենց դիրքերը, հավանաբար սովորել էին, որ այդպես պետք է լինի ,երբ կանխվեց, ապա այս ձևով խաղաղ բնակչությանը ռմբակոծելով իրենք փորձում էին ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ մեկ պատճառով՝ վերադարձնել այն, ինչի համար սա սկսվել է՝ բարելավել դիրքերը»,- ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ