Գլխավոր Նորություններ «Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց...

«Ուզում եմ ապրել աղջկաս համար»․ Օգնեք, որ այս 8 տարեկան երեխան առանց մայրիկ չմնա (լուսանկարներ)

8234

Արուսյակ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Իմ սիրելի ֆեսբուքյան ընկերներ, չեք պատկերացնի՝ ինչ դժվարությանբ եմ կայացրել այս որոշումը՝ այլ տարբերակ չունենալով։Եթե ոչ բոլորդ, ապա շատերդ գիտեք իմ հիվանդության մասին։Այն, որ այս 3 տարիների ընթացքում ինչ զրկանքների միջով եմ անցել։Չեմ ուզում նկարագրել այն տանջալի օրերը, սակայն ես հավաքեցի ինձ, ոտքի ելա ու ժպիտով քայլեցի առաջ։Շնորհակալ եմ բոլորիցդ, որ կողքիս եք, քաջալերում եք ու ուժ տալիս ձեր խոսքերով։Հիմա ունեմ ձեր աջակցության կարիքը, և փոքրիկ լուման անգամ կարող է ինձ համար մեծ նշանակություն ունենալ։Եթե չեք կարող օգնել , խնդրում եմ, գոնե ակտիվ տարածեք, կիսվեք։


Իսկ ովքեր չգիտեն , մի քանի խոսքով մանրամասնեմ։Ես Արուսյակն եմ։
3 տարի է պայքարում եմ դարի չարիք համարվող հիվանդության՝քաղցկեղի դեմ։
Տարել եմ 2 վիրահատություն,
8 քիմիոթերապիա, 30 ճառագայթային բուժում, սակայն հիվանդությունն առայժմ ինձ բաց չի թողնում։Ինձ մոտ առկա է մետաստազների օջախներ՝թոքերում և գլխում, որոնք զգալի մեծացել են նաև նույն տեղում կրկին հայտնաբերվեց գոյացություն, որը դեռ փոքր ։Սակայն ես շարունակում եմ չհանձնվել ու առաջ քայլել, քանի որ ունեմ հրաշք բալիկ, ով իմ կարիքն ունի և ես իրավունք չունեմ ետ նայել։Ես վստահ եմ, որ Աստված ինձ հետ է և բարի մարդկանց աջակցությամբ ես ամպայման կառողջանամ ու կլինեմ բալիկիս կողքին։
Քանի որ դրամաշորթությունները շատացել են կխնդրեի կասկածեների դեպքում կապվել ինձ հետ նշված հեռախոսահամարներով և համոզվել, որ հենց իմ նշած հաշվեհամարին եք ուղարկում։
Ովքեր կցանկանան օգնել ինձ , կարող են գումար փոխանցել ներքևում գրված հաշվեհամարին
VTB Հայաստան բանկ
16009034821214 AMD
16009034821215 USD
16009034821216 EUR
16009034821217 RUR
Կարող եք նաև կապվել ինձ հետ
+374 77 25 49 23
+374 99 25 49 23 Արուսյակ
Շնորհակալություն բոլորիդ