Գլխավոր Նորություններ Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը՝ Հայկ Մարությանի կատարմամբ

Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը՝ Հայկ Մարությանի կատարմամբ

166

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Արմեն Բեգոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քաղաքապետարանի հերթական այլանդակությունը Մարությանի կատարմամբ։

Դեռ երեք ամիս առաջ ես և ավագանու անդամներ եղանք տեղում, և ինչ պարզվեց՝

ՈՒշադրություն.

ըստ Մարությանի տված թույլտվության մեջ եղած քարտեզի՝ այդտեղ ծառեր չկան։ Պատկերացնու՞մ եք՝ Մաշտոցի պուրակում ծառեր չկան։

Իհարկե, այցի շրջանակներում մեր կողմից կանգնեցվեց շինարարությունը, մասնագետների պահանջով հողով ծածկվեցին բացված և արդեն վնասված ծառարմատները , կատարվեցին մասնագիտական գործողություններ ծառերը փրկելու համար։ Եվ հիմա ի՞նչ, նորից կտրում են։

Տարիներով պայքարեցինք, որ այսպիսի՞ ավարտ ունենա։

Թե ինչու՞ և ինչպես է թույլ տվել, եզրակացությունները թողնում եմ Ձեզ։

Հայկ ՍԻՐՈՒՆ ՉԻ՛»: