Գլխավոր Նորություններ Հայաստանում կորոնավիրուսից 41-ամյա տղամարդ է մահացել․ Մանրամասներ

Հայաստանում կորոնավիրուսից 41-ամյա տղամարդ է մահացել․ Մանրամասներ

216

Հայաստանում օգոստոսի 1-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 291 նոր դեպք է գրանցվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր առմամբ՝ օգոստոսի 1-ին հաստատվել է կորոնավիրուսի 38841 դեպք:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 165656, վերջին մեկ օրում` 1920 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 8307 պացիենտ, պակասել է 280-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 29557  անձ` վերջին մեկ օրում 560 անձ:

Ընդհանուր առմամբ, 749 պացիենտ մահացել է (ավելացել է 11-ով):

Հայաստանում նախորդ օրը կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 83 (տղամարդ), 79 (տղամարդ), 68 (տղամարդ), 60 (կին), 80 (կին), 69 (կին), 73 (կին), 54 (տղամարդ), 81 (կին), 73 (տղամարդ) և 41 (տղամարդ) տարեկան։

Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։