Գլխավոր Շոուբիզնես Բոլոր փող տվող վարորդներին խնդրում եմ դիմեն ինձ, որպեսզի գումարները վերադարձնեմ. Գոռ...

Բոլոր փող տվող վարորդներին խնդրում եմ դիմեն ինձ, որպեսզի գումարները վերադարձնեմ. Գոռ Հակոբյան

219

Դերասան Գոռ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝

«Կարդացեք խնդալու է:

Էսօր տանը չեմ եղել, տղեքս իրենց ընկերոջ հետ, երեքով գիտառը վերցրել, ցիլոները դրել, մամային ասել են, որ գնում են փող աշխատելու: Դե մաման բնականաբար լուրջ չի վերաբերվել` մտածելով, որ երեխա են խաղում են:

Ուրեմն էս «հերոսները» գնացել են մեր տան ետնամաս, մեքենաներ են կանգնացրել, վարորդների համար երգել ու փող են հավաքել: 1070 դրամով եկել են տուն:

Ասում ենք չի կարելի, ասում են բա պապան խի էր ֆուլ Երևանի մեջ երգում փողոցում ու փող հավաքում: