Գլխավոր Նորություններ «Օրենքով գող» Արա Արմավիրսկին յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

«Օրենքով գող» Արա Արմավիրսկին յոթ տարվա ազատազրկման է դատապարտվել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

386

Կրասնոդարի շրջանի դատարանը դատապարտել է «օրենքով գող» Արա Մուրադյանին, որը հանցավոր շրջանակներում հայտնի էր`որպես Արա Արմավիրսկի: Բացի այդ, դատապարտվել են նաև նրա հանցակիցները:

Հետաքննությունը կարողացել է ապացուցել, որ «օրենքովի» հանցավոր խումբը 3 մլն ռուբլի է շորթել տեղի բնակչուհուց: Կինը պետք է ստանար ժառանգություն, բայց նրա մոտ առաջացել էին իրավական դժվարություններ, մասնավորապես՝ մյուս հարազատները գույքի մաս են պահանջել:

Արան խոստացել է կնոջը, որ միջնորդի միջոցով 3 միլիոն ռուբլիով կլուծի այդ խնդիրը, բայց կինը հրաժարվել է: Ինչին հետևել են  սպառնալիքները և այլ հոգեբանական ճնշումները: Շորթմանը մասնակցել են «գողի» հանցակիցներ՝ Մուլտիկ մականունով Վիտալի Աֆշարյանը եւ Գարիկ Դոխոյանը:

Նախատեսվող գործարքի մասին կինը տեղեկացրել է իրավապահներին: Բանդայի բոլոր երեք անդամները ձերբակալվել են տեղում՝ գումարը փոխանցելիս: «Օրենքովի» և նրա հանցակիցների հանդեպ հարուցվել է քրեական գործ` կազմակերպված խմբի կողմից  խարդախություն կատարելու համար, ինչով էլ մեղավոր են ճանաչվել: 

Մուրադյանը դատապարտվել է 7, Աֆշարյանը` 4,1, Դոխոյանը` 3 տարվա ազատազրկման: