Գլխավոր Նորություններ Շտապ օգնությունը հիվանդանոց էր տանում հղի կնոջ․․․ նա հենց նոր էր իջել...

Շտապ օգնությունը հիվանդանոց էր տանում հղի կնոջ․․․ նա հենց նոր էր իջել գնացքից, սակայն վիճակը կտրուկ վատացել էր․․․

205

Ես աշխատում եմ հիվանդանոցում։ Մի քանի օր առաջ մեզ մոտ բերեցին մի երիտասարդ հղի կնոջ։ Բացի անձնագրից ոչ մի այլ փաստաթղթեր չուներ։ Միայնակ քաղաք էր եկել՝ ապագա երեխաների համար անհրաժեշտ իրեր գնելու համար, սակայն ծննդաբերությունը ժամանակից շուտ էր սկսվել։

Ստիպված եղանք արագ կազմակերպել անալիզների հանձում։ Կնոջ վիճակը վատանում էր, ՈՒՁՀ անել հնարավոր չէր, դրա համար էլ որոշեցինք առանց դրա սկսել ծննդաբերությունը։ Բայց շուտով շատ զղջացինք մեր որոշման համար։

Նախնական ստուգումը երկու սրտի զարկ ցույց տվեց, դրա համար էլ բժիշկը հարցրեց, թե նախկինում ՈՒՁՀ-ն ինչ է ցույց տվեց։ Պարզվեց, որ գյուղում, որտեղ կինն ապրում է, ՈՒՁՀ ընդհանրապես չեն արել։ Այն նշանակում են միայն նրանց, ովքեր որևէ խնդիրներ ունեն, այն էլ հատուկ դրա համար ուղարկում են քաղաք։ Բայց ծննդկանը մի քիչ ամաչելով ասաց․

-Չի բացառվում, որ կարող են զույգեր լինել։ Ավագ երեխաներս էլ են զույգեր։ 

2 ժամից սկսվեց ակտիվ ծննդաբերական գործունեությունը։ Մենք արագ նախապատրաստեցինք վիրահատարանը ու այնտեղ տեղափոխեցինք ծննդկանին։ Առաջին փոքրիկն իրեն երկար չսպասեցրեց։ Նա ողջ հիվանդանոցին իր բարձր ճիչով տեղեկացրեց, որ լույս աշխարհ է եկել։ Երկրորդը նույնպես ճանապարհին էր։ Երբ մենք ընդունեցինք նաև երկրորդ տղային, դադար տալու հույսը ի սպառ վերացավ։ Բժիշկը կարգադրեց սպասել երրորդ երեխայի ծնվելուն։ Բոլոր երեք երեխաներն էլ տղաներ էին։ Մայրիկը հոգնած էր, ուժասպառ, բայց շատ գոհ նայում էր իր նորածիններին։ Մանկաբույժները նույնպես չէին կարողանում զսպել ժպիտները, քանի որ երբևէ ականատես չէին եղել եռյակների ծնունդի։

Скорая везла в больницу беременную женщину, и тут начались схватки ...

Երջանիկ մայրիկը մեզանից հեռախոս խնդրեց, որ զանգի ամուսնուն, իրենը կորցրել էր կայարանում։ Ամուսինը շատ շուտ հասավ հիվանդանոց՝ անցնելով 200կմ։ Բացի այդ, նա չէր մոռացել բերել բուժանձնակազմի համար տորթ, իսկ սիրելի կնոջը՝ ծաղկեփունջ։ Հայրիկն այնքան երջանիկ էր․ ավագ երեխաները աղջիկներ են, հիմա էլ երեք տղա ունեցավ։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայքը